ՆՆարե Թադևոսյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 228 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 228 նոր դեպք

Ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 228 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 284061 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 9211 թեստավորում, որից 4121-ը՝ հակամարմինների թեստով, 5090-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 425 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 275024 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 3822: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում