ԱԱրման Գալոյան

Սպասվում է կորոնավիրուսի ավելի քան 7000 նոր դեպք. մասնագետն ահազանգում է մահճակալային ֆոնդի սպառման մասին

Սպասվում է կորոնավիրուսի ավելի քան 7000 նոր դեպք. մասնագետն ահազանգում է մահճակալային ֆոնդի սպառման մասին

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 90 տոկոս աճ՝ հայտարարել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Սահակյանն ահազանգում է, որ այս պահին ՀՀ-ում ծանր համաճարակային իրավիճակ է: «Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է: Մոտ 90 տոկոսով հիվանդության աճ է գրանցվել: Վիրուսի տարածման ցուցանիշն այս պահի դրությամբ 1,2 է, ինչը նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպք»,- նշեց Սահակյանը՝ շեշտելով դրանից հետո մահճակալային ֆոնդը կսպառվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում