ՆՆարե Թադևոսյան

Պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» նախագիծը ֆինանսական աջակցություն է ստացել Եվրիմաժից

Պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» նախագիծը ֆինանսական աջակցություն է ստացել Եվրիմաժից

2021 թվականի Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստում հաստատվել է համարտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցություն:

Հաստատված կինոնախագծերի թվում է նաև 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած հայկական կողմի պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի ներկայացրած «Ամրոցը» խաղարկային ֆիլմի նախագիծը (համատեղ արտադրությունը՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա, Հայաստան): Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Եվրիմաժի ֆինանսական աջակցությանն արժանացած «Ամրոցը» լիամետրաժ ֆիլմի նախագծի ռեժիսորն է Ջեսսիկա Վուդվորթը (Բելգիա): «Ամրոցը» hիմնված է Դինո Բուցցատիի «Թաթարական տափաստան» վեպի վրա: Երիտասարդ զինվորը հայտնվում է հեռավոր մի ամրոցում, որտեղ մարդիկ անընդմեջ սպասում են ինչ-որ խորհրդավոր թշնամու հայտնվելուն։

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2021 թվականի օգոստոսին:

«Ամրոցը» խաղարկային ֆիլմի նախագիծը Եվրիմաժի՝ եվրոպական ամենամեծ համատեղ արտադրության ֆոնդից աջակցություն ստացած հինգերորդ նախագիծն է:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Եվրիմաժից ֆինանսավորում է ստացել հայ-ռուսական «Սպիտակ» ֆիլմի նախագիծը (ռեժիսոր՝ Ալեքսանդր Կոտ), 2017 թվականին՝ ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այդ ծրագրին մասնակցել է «Շարմ» ընկերությունը: 2018 թվականի հունիսին Եվրիմաժից համատեղ արտադրության ֆինանսավորում է ստացել Նորա Մարտիրոսյանի «Սև այգի, կապույտ երկինք» ֆրանս-հայ-բելգիական համատեղ արտադրության ֆիլմի նախագիծը, 2019 թվականին՝ «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր՝ Իննա Սահակյան)։

Հայաստանն այդ հեղինակավոր կառույցին անդամակցում է 2016 թվականի հունվարից։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում