ԳԳայանե Թամամյան

Հայաստանի գործարարները կարող են մասնակցել Տաշքենդում կայանալիք միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին

Հայաստանի գործարարները կարող են մասնակցել Տաշքենդում կայանալիք միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 5-7-ը Տաշքենդում՝ «Ուզէքսպոցենտր» ցուցահանդեսային համալիրում, կանցկացվի «ԻՆՆՈՊՐՈՄ․ Մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի նպատակն է Կենտրոնական Ասիայի երկրների հետ արդյունաբերական համագործակցության ընդլայնումը, արդյունաբերության զարգացման նոր կետերի բացահայտումը, գործարար կապերի հաստատումը և ամրապնդումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։

Ցուցահանդեսը կունենա մեքենաշինության, մետաղագործության, թեթև արդյունաբերության, էներգետիկայի, քիմիայի, դեղագործական և բժշկական արտադրանքի բաժիններ։    

Ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ղազախստանի ինչպես խոշոր ընկերությունները, այնպես էլ միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները:

Հայաստանի ընկերությունները նույնպես կարող են մասնակցել ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց արտադրանքը։

Ցուցահանդեսին մասնակցելու համար գրանցման մանրամասներին կարելի է ծանոթանալ հղումով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլի 5-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստի աշխատանքներին, ինչպես նաև կմասնակցի ցուցահանդեսի միջոցառումներին։  

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում