ԱԱրևիկ Աբելյան

Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ծխախոտ արտադրող ընկերությանը

Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ծխախոտ արտադրող ընկերությանը

Կառավարությունը բավարարել է «Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ-ի ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ծխախոտի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 3.3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 15 մլրդ դրամի ներդրում, որից 2․6 մլրդ դրամը սարքավորումների, իսկ մնացած մասը՝ հումքի ձեռքբերման համար:

Նախատեսվում է ստեղծել 120 նոր աշխատատեղ` 300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 118.7 մլրդ դրամ, որից 11.8 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 23.7 մլրդ դրամի արտադրանքը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 83.1 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 1.1 մլրդ դրամ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում