ԱԱրման Գալոյան

Ունենք համաճարակային լարված իրավիճակ. առողջապահության նախարարը պատգամավորներին հորդորեց դիմակ կրել

Ունենք համաճարակային լարված իրավիճակ. առողջապահության նախարարը պատգամավորներին հորդորեց դիմակ կրել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորներին հորդորեց դիմակ կրել: «Շատ կարևոր է, թե ինչպիսին է մեր վարքագիծը, և ինչ մեսիջ ենք փոխանցում մեր քաղաքացիներին»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ այս պահին ունենք համաճարակային լարված իրավիճակ:

«Պետք է ամեն ինչ անենք՝ մեր քաղաքացիներին պաշտպանելու համար, որ չունենանք հիվանդացության աճի պիկեր: Անկախ նրանից՝ ինչպիսին է մեր վերաբերմունքը դիմակ կրելուն, սա օրենքի պահանջ է»,- ասաց Ավանեսյանը: Նախարարի խոսքի ընթացքում պատգամավորներից մի քանիսը դիմակ դրեցին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում