ՆՆարե Թադևոսյան

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ձևերից. միջազգային փորձագետներ

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ձևերից. միջազգային փորձագետներ

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ տեղի է ունեցել Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստը:

 
Հանձնաժողովի անդամներից բացի՝ նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ:
 

Հանձնաժողովը քննարկել է COVAX FASILITY նախաձեռնության շրջանակներում առաջարկվող Novavax պատվաստանյութը, ինչպես նաև AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ լրահոսում հայտնված տեղեկատվությունը, մասնավորապես՝ Էստոնիայում և Լիտվիայում AstraZeneca-ով պատվաստումների դադարեցման և խմբաքանակի հետ կանչման վերաբերյալ:

 

Անդրադառնալով COVAX FACILTY նախաձեռնության շրջանակներում Novavax պատվաստանյութի վերաբերյալ առաջին պատուհանի առաջարկությանը՝ հանձնաժողովը որոշել է այս փուլում չմերժել Novavax ընկերության պատվաստանյութը: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, 2 դեղաչափ սխեմայով, 21 օր ընդմիջումով, 1 դեղաչափը՝ 0.5մլ, պահպանումը՝ 2-8°C ջերմաստիճանային պայմաններում, արդյունավետությունը` 89.3% է [95% CI 75.2 to 95.4]:

 

Ինչ վերաբերում է AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ լրահոսում հայտնված տեղեկատվությանը, ապա միջազգային փորձագետները քննարկման ընթացքում նշել են, որ շատ դեպքերում տեղեկատվությունը հանրայնացվում է առանց պատճառահետևանքային կապի գնահատման և թյուր կարծիք ձևավորում հանրության շրջանում: Միաժամանակ ընդգծվել է, որ համաձայն Եվրոպական բժշկական գործակալության հայտարարության՝ արձանագրված մահվան դեպքերը չունեն պատճառահետևանքային կապ պատվաստումների հետ:
 

Միջազգային փորձագետների կողմից ևս մեկ անգամ շեշտադրվել է, որ ներկա փուլում COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ձևերից, նվազեցնում են մահացությունը և կրճատում հոսպիտալացումը:

 

Հանձնաժողովի նիստին մասնակցած փորձագետներն են՝

 
• Կիմ Հեքիմյան՝ Կոլումբիայի համալսարանի Սնուցումը մանկաբուժությունում ամբիոնի դասախոս, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս, Հանրային առողջության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ,
 
• Ցոլին Կոջաողլանյան՝ Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների դասախոս, մանկական ինֆեկցիոնիստ
 
• Լորկե Լիբարիդյան՝ մանկաբույժ, Cambridge Health Alliance-ի առաջնային բուժօգնության արդյունավետության բարձրացման բժշկական տնօրեն, Հարվարդի բժշկական դպրոցի ինստրուկտոր
 
• Վարդուհի Պետրոսյան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում