ԳԳայանե Թամամյան

Ալավերդի համայնքում ներդրումը հասավ 132 միլիոն դրամի

Ալավերդի համայնքում ներդրումը հասավ 132 միլիոն դրամի

Լոռու մարզի Ալավերդի միավորված համայնքը շարունակում է վերազինվել կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայով։

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում համայնք է մատակարարվել մեկ աղբատար մեքենա՝ 31 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ, որը էականորեն կնպաստի համայնքում աղբահանության որակի բարելավմանը։

Տեխնիկական վերազինման տեսանկյունից վերջին ամիսներն Ալավերդիում բավական հագեցած էին։ Համայնքն արդեն ստացել է ընդհանուր թվով` 132 միլիոն 115 հազար դրամի տեխնիկա։ Այսպիսով` Ալավերդի համայնքի ավտոպարկը համալրվել է մեկ տրակտորով, մեկ էքսկավատորով, մեկ մարդատար ՈՒԱԶ-ով, մեկ միկրոավտոբուսով, մեկ աղբատար մեքենայով, համայնքը ստացել է նաև մեկական խոտհավաք, խոտհնձիչ, խոտի մամլիչ, մեծ թվով աղբամաններ։

Ալավերդին, ինչպես Հայաստանի բոլոր միավորված համայնքները, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրի շահառու համայնքներից է։ Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարություն, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում