ԱԱրևիկ Աբելյան

Կուտակումներ երթուղայինում, առանց դիմակի վարորդներ և ուղևորներ. ՏՄ մասնագետները մի շարք խախտումներ են արձանագրել

Կուտակումներ երթուղայինում, առանց դիմակի վարորդներ և ուղևորներ. ՏՄ մասնագետները մի շարք խախտումներ են արձանագրել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտում Covid անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:

 

Խստացված ստուգայցի արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները ուղևորափոխադրման համակարգում արձանագրել են մի շարք խախտումներ։

 

Մասնավորապես՝ վարորդներն ու ուղևորները չեն կրել դիմակ, եղել են կուտակումներով երթուղայիններ, որոշ երթուղայիններում բացակայել են ախտահանիչ նյութերը։

 

Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ։

 

Տեսչական մարմնի մասնագետները զուգահեռ իրականացրել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։
 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում