ԱԱրևիկ Աբելյան

ՏՄՊՊՀ նախագահը շնորհավորել է հայ գործարարներին

ՏՄՊՊՀ նախագահը շնորհավորել է հայ գործարարներին

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գործարարի օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով:

 

«Հարգելի գործարարներ,

 

Սիրով շնորհավորում եմ ձեզ Գործարարի օրվա առթիվ, որը 2017 թվականից սկսած, ՀՀ կառավարության որոշմամբ, նշվում է մարտի 3-ին՝ նշանավոր հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ ՀՀ տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում գործարարի առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով:
 
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործարարներին, որոնք այս դժվարին ժամանակներում շարունակում են անշեղորեն պահպանել բարեխիղճ և արդար մրցակցության կանոնները:
 
Անցած տարին ամբողջ աշխարհի և հատկապես մեր գործարարների համար լի էր անկանխատեսելի և դժվար կառավարելի մարտահրավերներով, որոնց բացասական հետևանքները մինչ այժմ էլ զգալի են:
 
Գործարարության զարգացման և տնտեսության առաջխաղացման համար կայուն, կանխատեսելի և մրցակցային բիզնես միջավայրի ապահովումն առաջնային նախապայման է, և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել ու շարունակում է իրականացնել բարելավումներ նման միջավայրի ստեղծման և պահպանման ուղղությամբ:
 
Այդ նպատակով 2020 թվականին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում արմատական փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես եկանք, որի շնորհիվ կունենանք կանխատեսելի և արդյունավետ վարչարարություն՝ ի շահ թե՛ տնտեսվարողի, թե՛ պետության և թե՛ քաղաքացու:
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր գործարարներին՝ մաղթելով նոր, հաջողակ բիզնես-նախագծերի իրագործում և արդյունավետ ու ստեղծագործ աշխատանք՝ խաղաղ երկնքի ներքո»,- ասված է ուղերձում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում