ՄՄարի Կոստանյան

Անջելինա Ջոլիին պատկանող Ուինսթոն Չերչիլի կտավը վաճառվել է 9.5 մլն եվրոյով

Անջելինա Ջոլիին պատկանող Ուինսթոն Չերչիլի կտավը վաճառվել է 9.5 մլն եվրոյով

Ուինսթոն Չերչիլի հեղինակած Մարոկկոյի բնապատկերը, որը պատկանում էր Անջելինա Ջոլիին, աճուրդով վաճառվել է ավելի քան 9.5 մլն եվրոյով՝ գերազանցելով Երկրորդ աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիայի վարչապետի կտավի նախկին ռեկորդը: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:

«Կուտուբիա մզկիթի մինարեթը» կտավը Լոնդոնում Քրիստիի աճուրդում վաճառվել է 8 մլն 285 000 ֆունտ սթեռլինգով: Նկարի մեկնարկային գինը եղել է 1.5-2.5 միլիոն ֆունտ սթեռլինգ:

Ուինսթոն Չերչիլի գործերից նախկին ռեկորդը եղել է 1.8 մլն ֆունտ սթեռլինգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում