ՄՄարիամ Մխիթարյան

Լոս Անջելեսում հանձնել են «Ոսկե գլոբուսի» մրցանակները

Լոս Անջելեսում հանձնել են «Ոսկե գլոբուսի» մրցանակները

«Ոսկե գլոբուսը» մրցանակ է, որը սահմանել է Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիան՝ ներկայացնում է euronews-ը:

Այս տարի ամենապատվավոր «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը ստացել է ռեժիսոր Քլոե Ժաոյի «Քոչվորների երկիրը» աշխատանքը:

Այս իրադարձությունը նշանակալի է դարձել նաև Ջոդի Ֆոստերի համար. կրկնակի օսկարակիր դերասանուհին և ռեժիսորը «Ոսկե գլոբուս» է ստացել երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար:

Այս տարվա մրցանակաբաշխությունը հաղթանակ էր նաև Օսկարի մեկ այլ կրկնակի դափնեկրի՝ 83-ամյա Ջեյն Ֆոնդայի համար: Նա «Ոսկե գլոբուսի» արժանացավ կինոյում ներդրած ավանդի համար:

«Բորատ 2»-ը «Ոսկե գլոբուս» է ստացել լավագույն կատակերգական կինոնկարի համար, մրցանակի է արժանացել նաև Սաշա Բարոն Քոհենի դերասանական խաղը:

«Թագը» ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ լավագույն սերիալի համար: Ֆիլմում արքայազն Չարլզի դերը խաղացող Ջոշ Օ'Քոնորը մրցանակը ստացել է՝ որպես հեռուստասերիալի լավագույն դերասան, իսկ նրա ողբերգական մահացած կնոջ դերը խաղացած Էմմա Քորրինը՝ որպես լավագույն դերասանուհի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում