ԱԱրսեն Մկրտչյան

Եղեգնուտ համայնքը կապահովվի գիշերային լուսավորության համակարգով

Եղեգնուտ համայնքը կապահովվի գիշերային լուսավորության համակարգով

Եղեգնուտ համայնքը կապահովվի գիշերային լուսավորության համակարգով. կանցկացվի 10 հազար մետր լուսավորության ընդհանուր ցանց՝ տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից:

 

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում սկսվել են Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները:

 

Համայնքի փողոցների և ներհամայնքային ճանապարհների ընդհանուր երկարությունը 10 կմ է, որից լուսավորված է միայն 10 %-ը:

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` յուրաքանչյուրի մասով 13 մլն 471.4-հազարական դրամ:

 

Ծրագրի իրականացմամբ համայնքը կունենա հիմնանորոգված գիշերային լուսավորություն, երթևեկությունն ու տեղաշարժը կդառնան անվտանգ և հարմարավետ:

 

Ծրագրի իրականացման փուլում կստեղծվի շուրջ 15 ժամանակավոր աշխատատեղ:
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում