ՏՄՊՊՀ-ն պատժել է «Յանդեքս» տաքսիին հակամրցակցային վարքագծի համար

ՏՄՊՊՀ-ն պատժել է «Յանդեքս» տաքսիին հակամրցակցային վարքագծի համար

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվել է «Յանդեքս» տաքսի ծառայության գործունեության ուսումնասիրության արդյունքը: Հակամենաշնորհային հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ «Յանդեքսի» գործունեությունը չի համապատասխանում օրենքի պահանջին և պարունակում է հակամրցակցային գործունեության տարրեր:

Հանձնաժողովը նաև փաստել է, որ այս ընկերությունը մի քանի ամիսների ընթացքում ոչ միայն շահույթ չի ստացել, այլև փաստացի աշխատել է վնասով՝ սեփական գրպանից անհարկի գումարներ վճարելով վարորդներին, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Հակամենաշնորհային հանձնաժողովի դիտարկմամբ, այս գործելաոճը կարող էր հանգեցնել դաշտից որոշ տաքսի ծառայությունների դուրս մղվելուն:

Խնդիրը կանխելու նպատակով հանձնաժողովը խիստ նախազգուշացում է տվել «Յանդեքսին»: Էլեկտրոնային հարթակի միջոցով տաքսի ծառայություն մատուցող մյուս ընկերությունների վարքագիծը ևս հայտնվել է հակամենաշնորհային հանձնաժողովի դիտակետում: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում