ԼԼիլիթ Սեդրակյան

Էկոնոմիկայի նախարարն այցելել է Երևանի շոկոլադի գործարան

Էկոնոմիկայի նախարարն այցելել է Երևանի շոկոլադի գործարան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը և խնդիրներին։

 
160 անուն արտադրանք թողարկող և 16 երկրներ արտահանող (Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսրայել, Ուկրաինա, Չինաստան, Ղազախստան, Թուրքմենիա, Բելառուս, Էստոնիա, Մոնղոլիա, Շվեդիա, Ավստրիա, Հոլանդիա) ընկերությունը 2020 թ․ դժվարություններ է կրել, արդյունքում 2019-ի համեմատ իրացման ծավալները նվազել են 15,7%-ով։ Այդուհանդերձ, բաժնետերերի կողմից կատարվել է 100,0 մլն դրամի կանոնադիր կապիտալի համալրում։

 

Գործարանը նախաձեռնել է տեղական մրգերից չրերի, շոկոլադապատ չրերի ու չրերի հիմքով այլ կոնֆետների արտադրության ծրագիր, որի իրականացման արդյունքում զգալիորեն կմեծանան արտադրության և իրացման ծավալները և ստեղծվի շուրջ 400 նոր աշխատատեղ։ 2021 թ․ նախատեսվում է ընդլայնել արտահանվող երկրների աշխարհագրությունը և քառապատկել արտահանման ծավալները՝ հասցնելով շուրջ 6,0 մլն  դոլար։

 

Վահան Քերոբյանը և գործարանի հիմնադիր տնօրեն Սոս Սահակյանը քննարկել են ծրագրի իրականացմանն առնչվող խնդիրների լուծման հնարավորությունները։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում