ՄՄարի Կոստանյան

Մեծ Բրիտանիայում կոկաինի առգրավման պատմության մեջ հայտնաբերվել է ամենամեծ խմբաքանակը

Մեծ Բրիտանիայում կոկաինի առգրավման պատմության մեջ հայտնաբերվել է ամենամեծ խմբաքանակը

Մեծ Բրիտանիայի իրավապահները 2.3 տոննա կոկաին են հայտնաբերել Կոլումբիայից ժամանած բանանի արկղերի մեջ: Այս մասին տեղեկացնում է The Times պարբերականը:

Նշվում է, որ բեռի՝ օդանավակայան ժամանումից անմիջապես հետո կոկաինն առգրավվել է:

Այս գործի կապակցությամբ քննություն է սկսվել: Ձերբակալվել է 21-56 տարեկան 10 տղամարդ:

Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հայտնել է, որ հայտնաբերված կոկաինի արժեքը գնահատվում է 184 մլն ֆունտ սթեռլինգ: Սա Մեծ Բրիտանիայում կոկաինի առգրավման պատմության մեջ ամենախոշոր խմբաքանակն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում