ՀՀովհաննես Վարդանյան

Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել պատերազմի ժամանակ անհայտ անձանց կողմից Ադրբեջանին օգնություն ցույց տալու առթիվ հարուցված քրգործը

Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել պատերազմի ժամանակ անհայտ անձանց կողմից Ադրբեջանին օգնություն ցույց տալու առթիվ հարուցված քրգործը

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից 2020թ. դեկտեմբերի 10-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անհայտ անձանց կողմից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու նպատակով մի շարք գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են բազմածավալ դատավարական և քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում