ԼԼիլիթ Գասպարյան

Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել AstraZeneca-ին, Pfizer-ին և «Սպուտնիկին». Ավանեսյան

Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել AstraZeneca-ին, Pfizer-ին և «Սպուտնիկին». Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները նախատեսվում է սկսել մարտին: Այս պահին երեխաները պատվաստման շրջանակում ներառված չեն: Այս մասին Կառավարությունից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ պատվաստումները լինելու են կամավոր, իսկ դեղամիջոցը ռիսկային խմբերի քաղաքացիների համար կլինի անվճար:

Ինչ վերաբերում է պատվաստանյութերի վնասակարության մասին շրջանառվող լուրերին, նախարարն ասաց, որ բոլոր պատվաստանյութերը մշակումից հետո անցնում են կլինիկական հետազոտության երեք փուլ:

«Հայաստան ներմուծվելու են այն պատվաստանութերը, որոնք կունենան երրորդ փուլի ամփոփած տվյալները: Մասնագետների խումբը կգնահատի դրանց արժեքը, ազդեցությունը, և, ի վերջո, կշռադատված որոշում կկայացվի: Գիտեք, որ ՌԴ-ի կողմից ունեինք նվեր խմբաքանակ, մոտակայքում կստանանք ավելի մեծ խմբաքանակ և հընթացս կշարունակենք»,- հայտնեց Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ սկսվել են:

«Մինչ այժմ մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել AstraZeneca-ին, Pfizer-ին բայց Pfizer-ի ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է ապահովենք, և «Սպուտնիկին»»,- հավելեց առողջապահության նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում