ԼԼիլիթ Սեդրակյան

Կորոնավիրուսի 740 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 740 նոր դեպք Վրաստանում

Փետրվարի 16-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 740 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 266462 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Երեկ իրականացվել է  20549  թեստավորում, որից 14802-ը՝ հակամարմինների թեստով, 5747-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 496 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 259228 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3377:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3,6%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2,4%, վերջին 7 օրվանը՝ 2,9%:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում