ՄՄարիա Գաբրիելյան

Ադամանդագործական և ոսկեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են մաքսատուրքերին առնչվող հարցեր

Ադամանդագործական և ոսկեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են մաքսատուրքերին առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման նախագիծը, որի համաձայն նախատեսվում է մի շարք գունավոր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի (հումքի և պատրաստի քարերի մասով) մաքսատուրքի դրույքաչափի զրոյականացում 2 տարի ժամկետով, ինչպես նաև մինչև 0,3 կարատ և 0,3 կարատից բարձր զանգվածով ադամանդե քարերի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի տարանջատում։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև մինչև 0,3 կարատ  զանգվածով ադամանդե քարերի մասով մեկ տարի ժամկետով 0% մաքսատուրքի դրույքաչափի կիրառման նպատակահարմարության հարցը, որը հավանության է արժանացել ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների կողմից, սակայն մի շարք ադամանդագործական ընկերություններ նշյալ առաջարկին դեմ են արտահայտվել։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ անհրաժեշտ է գտնել այն լուծումը, որն առավելագույնս երկու ոլորտների համար էլ ձեռնտու կլինի։

Վահան Քերոբյանը հավաստիացրել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները և տեսակետները հաշվի կառնվեն և ուսումնասիրությունների արդյունքում կվերլուծվի առկա իրավիճակը՝ վերջնական դիրքորոշում ձևավորելու նպատակով։

Ամփոփելով քննարկումը՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է երկար արժեքային շղթաներ ստեղծել՝ հանքավայրից հանքանյութը հանելուց, մշակելուց մինչև պատրաստի ոսկերչական արտադրանքը, և ներկայանալ աշխարհին հայկական բրենդով, նաև հավելել, որ միայն միավորելով պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը հնարավոր կլինի գտնել ոլորտը զարգացնելու համար անհրաժեշտ որոշումներ։  

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում