ԼԼիլիթ Գասպարյան

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում ԱՀԿ-ն անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր է տրամադրել Հայաստանին

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում ԱՀԿ-ն անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր է տրամադրել Հայաստանին

ԱՀԿ-ն դոնոր կազմակերպությունների՝ Եվրոպական միության, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և այլ կազմակերպությունների հետ, համատեղ շարունակում է աջակցել Առողջապահության նախարարությանը՝ տրամադրելով COVID-19 համավարակի դեմ պայքարում անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ռիսկերի հաղորդակցության պատասխանատու Անժելա Կժդրյանը:

 

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Առողջապահության նախարարությանն է տրամադրվել լաբորատոր նյութերի և թեստերի մի քանի մեծածավալ խմբաքանակ, մասնավորապես՝ 40 000 հակագենային թեստեր, 140 000 նմուշառման ձողիկներ և լաբորատոր այլ անհրաժեշտ նյութեր։

 
Երկրում համավարակի դեմ պայքարի սկզբից ի վեր՝ ԱՀԿ-ն տրամադրել է առաջնային նշանակության սարքավորումներ և նյութեր։

 

Անհատական պաշտպանության միջոցներ։ Հիվանդության դեմ պայքարող բուժանձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով տրամադրվել են բժշկական դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ։

 

Ախտորոշում։ Ավելի արդյունավետ և արագ թեստավորման համար տրամադրվել են ՊՇՌ և հակագենային թեստեր, լաբորատոր նյութեր, որոնք հնարավորություն են տվել մեծացնել թեստավորման ծավալները։

 

Բժշկական սարքավորում։ COVID-19-ով հիվանդների խնամքն ապահովելու համար տրամադրվել են բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ թթվածին ապահովող սարքավորում, էլեկտրասրտագրության սարքեր, ռենտգեն ապարատներ, ուլտրաձայնային սարքեր և հիվանդի վիճակը վերահսկող սարքեր»,- գրել է Կժդրյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում