ՆՆարեկ Սահակյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ զորամիավորում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ զորամիավորում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 9-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում՝ տեղեկացնում են ՊՆ լրատվական վարչությունից:

Անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, գումարտակների հրամանատարները, զորատեսակների և ծառայությունների պետերը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը տվել է համապատասխան հրահանգներ հետագա ծառայության կազմակերպման և առկա խնդիրների լուծման վերաբերյալ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում