ԳԳայանե Թամամյան

Անի և Շողակաթ համայնքներում ներդրվել է ևս 80 միլիոն 100 հազար դրամ․ ՀՏԶՀ

Անի և Շողակաթ համայնքներում ներդրվել է ևս 80 միլիոն 100 հազար դրամ․ ՀՏԶՀ

ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Անի միավորված համայնքը ստացել է երկու աղբատար մեքենա՝ յուրաքանչյուրը 20 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ, և կոյուղի մաքրող մեկ մեքենա՝ 19 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ։

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին հատկացվել է մեկ ինքնաթափ մեքենա՝ 18 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ։

Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, Կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ՝  նպաստելով համայնքային կարողությունների հզորացմանը և տեխնիկական վերազինմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում