ԱԱրևիկ Աբելյան

Կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք Վրաստանում

Փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 263 601 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Երեկ իրականացվել է 18 244 թեստավորում, որից 11 615 -ը հակամարմինների թեստով, 6 629-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 469 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 255 385 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 5 մարդ, ընդհանուր՝ 3 311:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում