ՄՄարի Կոստանյան

91 տարեկանում վախճանվել է կանադացի դերասան Քրիստոֆեր Փլամերը

91 տարեկանում վախճանվել է կանադացի դերասան Քրիստոֆեր Փլամերը

91 տարեկանում վախճանվել է կանադացի հանրահայտ դերասան Քրիստոֆեր Փլամերը, որը հայտնի էր «Երաժշտության հնչյունները» ֆիլմում խաղացած կապիտան Ֆոն Թրափի դերով՝ փոխանցում է BBC-ն:

2012-ին կանադացի կինոդերասանն Օսկարի էր արժանացել «Սկսնակները» ֆիլմում իր մարմնավորած երկրորդական դերի համար:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ Քրիստոֆեր Փլամերը մահացել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի իր տանը: Նրա կողքին է եղել իր կինը:

Քրիստոֆեր Փլամերը հայտնի է նաև «Վարդագույն հովազի վերադարձը», «12 կապիկ», «Մի գեղեցիկ միտք», «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմերում խաղացած իր դերերով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում