ԴԴավիթ Մուրադյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի առաջիկայում առաքելություն ուղարկել ԼՂ. ՏԱՍՍ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի առաջիկայում առաքելություն ուղարկել ԼՂ. ՏԱՍՍ

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հուսով է առաջիկայում նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներ: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը: «Քննարկումները շարունակվում են: Հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտ ժամանակում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն պատրաստակամություն էր հայտնել առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ օգնելու վերականգնել տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը: Անցած տարվա դեկտեմբերին կառույցի փոխտնօրեն Էռնեստո Օտոնեն ընգդծել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն «սպասում է Ադրբեջանի հաստատմանը, որպեսզի կարողանա շարունակել տարածաշրջան գնահատող առաքելության ուղարկման աշխատանքը»: Դրանից հետո Ադրբեջանի կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորել էր «չքաղաքականացնել Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանությունը» և հայտարարել, թե Բաքուն «պատրաստ է կառուցողական երկխոսության»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում