ՄՄերի Եգորյան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք

Փետրվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 261018 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Երեկ իրականացվել է 16808 թեստավորում, որից 9163-ը՝ հակամարմինների թեստով, 7645-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 498 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 252246 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 3258: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում