ԼԼիլիթ Գասպարյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Փետրվարի 4-ին կատարվել  է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում   27 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2124 քաղաքացու հետազոտություն, որից  479-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։  

ԱՀ ԱՆ-ն հորդորում է պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում