ՆՆարեկ Սահակյան

Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ

Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ

Փետրվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 583 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 260480 է՝ հայտնում է «Ալիք մեդիան»:

Երեկ իրականացվել է 16605 թեստավորում, որից 9917-ը՝ հակամարմինների թեստով, 6688-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 671 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251748 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 3240:

Դրականության ցուցանիշը՝ օրական՝ 3,51%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 4,41%, վերջին 7 օրվա՝ 3,79%:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում