ՆՆարե Թադևոսյան

Կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք Վրաստանում

Փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 259897 է: Այս մասին գրում է «Ալիք մեդիան»:

Երեկ իրականացվել է 15792 թեստավորում, որից 9579-ը՝ հակամարմինների թեստով,  6213-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 788 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251077 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3221:

Կարանտինային գոտում է գտնվում 487 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2384 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 292 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում