ՀՀայկարամ Նահապետյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ փետրվարի 2-ին կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2029 քաղաքացու հետազոտություն, որից 465-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացվել հաստատված դեպքերի կոնտակտավորներից:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում