ՎՎարդուհի Բալյան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք

Փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում  259209 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Երեկ իրականացվել է 17271 թեստավորում, որից 11459-ը՝ հակամարմինների թեստով, 5812-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 580 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 250289 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3208:

Կարանտինային գոտում է գտնվում 480 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2520 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 283 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում