ՄՄարի Կոստանյան

Հանդիպում ՊԵԿ-ում՝ Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ

Հանդիպում ՊԵԿ-ում՝ Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի ընթացքը և համագործակցության հեռանկարները: 

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշել է, որ կոմիտեն մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորարարական մոտեցումների անհրաժեշտություն: Նա վստահեցրել է, որ ինչպես տվյալ ծրագրի շրջանակում, այնպես էլ հետագայում Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է ակտիվ համագործակցելու համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչ տիկին Բեղանժեղ Կալամանը նույնպես կարևորել է ՊԵԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը և գոհունակություն է հայտնել ծրագրի ընթացիկ աշխատանքներից: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում