ՆՆարեկ Սահակյան

Շնորհակալություն ենք հայտնում Հայոց բանակի անձնվեր մարտիկներին ու խոնարհվում նրանց առջև. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Շնորհակալություն ենք հայտնում Հայոց բանակի անձնվեր մարտիկներին ու խոնարհվում նրանց առջև. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր՝ հունվարի 28-ին, մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայոց բանակի անձնվեր մարտիկներին ու նաև խոնարհվում բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքը կամ առողջությունն են զոհաբերել հայրենիքի պաշտպանության համար։ 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր. վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը: 

Տեղեկացնում ենք, որ Հիմնադրամը ցայսօր հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը՝ վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում 66 ընտանիք: Մոտ օրերին արդեն իսկ հատուցում կկատարվի 822 ընտանիքի (43 զինծառայողի, որոնք մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ, և 779 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին)։

Համոզված ենք, որ յուրաքանչյուր հայ, անկախ հանգամանքներից, կուզենա նշել Հայոց բանակի օրը: Դրա լավագույն ձևը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է:

Շնորհակալ ենք նվիրատուներին:

Փառք և խոնարհում բոլոր մարտիկներին»։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում