ՀՀայկարամ Նահապետյան

742 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

742 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 742  նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում  255 564 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Նախօրեին արվել է ընդհանուր առմամբ  18 007 թեստավորում, որից 10 627-ը` հակամարմինների թեստով, 7 380-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1081 պացիենտ: Երկրում, ընդհանուր հաշվով, վարակը հաղթահարել է 245 527 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 108:

Կարանտինային գոտում է գտնվում 497 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2 842 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 347 պացիենտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում