ՆՆարե Ոսկանյան

«Խոսրովի անտառ» արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակվել. Պետրոսյան

«Խոսրովի անտառ» արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակվել. Պետրոսյան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում պահնորդական ստորաբաժանում է ձևավորվել, որը զբաղվում է շուրջօրյա  հսկողությամբ, մասնավորապես, որսագողության դեպքերի բացառման ուղղությամբ: Արդեն երկու որսագողության դեպք է կանխվել. մեկի փաստերով քրեական գործ է հարուցվել բեզոարյան այծերի ապօրինի որսի փաստերով: Այս մասին ասուլիսին հայտնեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Միջազգային մի շարք դոնոր կազմակերպությունների հետ պայմանավորվելու արդյունքում տեխնիկական վերազինման համաձայնության ենք եկել և շուտով հակահրդեհային և անվտանգային նոր համակարգեր կտեղադրվեն շուրջ 24 հազար հեկտար տարածք ունեցող «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ պահպանությունը ավելի բարձր որակով իրականացնելու նպատակով: Հուրախություն նաև մեր լեռնային, արշավային տուրիզմի սիրահարների՝ այս պահին էկոտուրիզմի բաղադրիչի ներդրման մեծ նախագիծ ենք իրականացնում Խոսրովի արգելոցում: Արդեն արշավային տուրիզմի սեզոնին ընդառաջ՝ գարնանամուտին, կունենանք հստակ առաջարկներ: Հիմնականում վճարումը կկատարվի օնլայն տարբերակով, և կոնկրետ աշխատակիցներ արգելոցի աշխատակազմում կզբաղվեն բացառապես էկոտուրիզմի ոլորտի սպասարկմամբ»,- ասաց նախարարը:

Ռոմանոս Պետրոսյանը նաև հայտնեց, որ Խոսրովի արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակվել: Տարեսկզբից հայտավորվելու են բոլոր՝ ներգնա և ներքին տուրիզմով զբաղվող տուրիստական օպերատորները, ովքեր հետաքրքրված են Խոսրովի արգելոց զբոսաշրջիկներ ներգրավելու գործում:

Ստացված քվոտաների շրջանակում որոշակի վճարումների դիմաց Խոսրովի արգելոցի էկոտուրիզմի բաժնի մասնագետներն ուղեկցորդի և անվտանգության ծառայություններ են մատուցելու՝ օրինական, պայմանագրային հիմքերով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում