ՆՆարե Ոսկանյան

Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Շարունակվում  են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ Կոտայքի մարզպետը Ֆեյսբուքում հայտնել է, որ շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

 
«Գառնի-Լանջազատ ճանապարհը միավորում է Հայաստանի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը՝  Գառնիի տաճարը և Լանջազատ գյուղը՝ անցնելով Ազատի կիրճով, Ազատ ջրամբարի կողքով՝ միավորելով Կոտայքի և Արարատի մարզերը։
 

Ճանապարհը թույլ կտա շրջանցել Հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը դեպի մայրաքաղաք։

 

Վերականգնման աշխատանքների արդյունքում կգործի դեպի զբոսաշրջային գրավիչ այցելավայրեր, ինչպես, օրինակ՝ Դվին հնավայր, Գառնու տաճար, Ազատ գետ տանող անվտանգ և ժամանակակից կահավորված 18 կմ ճանապարհ։

 

Գառնի-Լանջազատ ճանապարհի վերակառուցումը հնարավորություն կընձեռի զբոսաշրջիկներին խնայել ճանապարհների վրա ծախսվող ժամանակը՝ ապահովելով անվտանգ և դյուրին տեղաշարժ, քանի որ վերջինս կհանդիսանա սողանքային Ողջաբերդ համայնքի տարածքով անցնող ճանապարհի այլընտրանք։

 

Ծրագիրն իրականացվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկի վարկավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում