ԼԼիլիթ Գասպարյան

Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել «Արարատ-Արմենիա»

Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել «Արարատ-Արմենիա»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել հայկական ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport24-ը: Ըստ պարբերականի, Կարապետյանը մոտ ապագայում «Տամբով»-ից կտեղափոխվի Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմ` «Արարատ-Արմենիա»: Տեղափոխության հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն:

Ընթացիկ մրցաշրջանում «Տամբով»-ի կազմում Կարապետյանը մասնակցել է 16 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: 

Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: 

Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում