ԼԼևոն Սարդարյան

Իրանում շարունակվում են ԱԹՍ-ների ներգրավմամբ զորավարժությունները

Իրանում շարունակվում են ԱԹՍ-ների ներգրավմամբ զորավարժությունները

Իրանական լրատվամիջոցները հրապարակել են նորագույն ԱԹՍ-ների կիրառմամբ լայնամասշտաբ զորավարժությունների մասին պատմող հերթական տեսանյութը: Մասնավորապես, Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալիռեզա Էլհամին հայտարարել է «Քարար» անօդաչու թռչող սարքի հաջող փորձարկման մասին: Իրանցի զինվորականը պնդել է, թե «Քարար» անօդաչու թռչող սարքի առանձնահատկություններից են թիրախների ճշգրիտ նույնականացումը և օդ-օդ տեսակի հրթիռներով զինվելու հնարավորությունը:

Ըստ Էլհամիի՝ իրանական արդիականացված որոշ ԱԹՍ-ների թռիչքի հեռահարությունը հասցվել է ավելի քան 2000 կիլոմետրի, իսկ հետախուզական տեսախցիկների նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս բարելավելու թռիչքի ուղղության ճշգրտությունն ու մարտական թիրախների տեղորոշումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում