ԱԱննա Ավետիսյան

1800 նոր դեպք, 20 մահ. կորոնավիրուսը Վրաստանում

1800 նոր դեպք, 20 մահ. կորոնավիրուսը Վրաստանում

Հունվարի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1800 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 233 879 է: Այս մասին տեղեկանում ենք «Ալիք մեդիայից»:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14 839 թեստավորում, այդ թվում՝ 8 253 հակամարմինների թեստով, 6 586 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 489 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 223 276 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 2 666:

Կարանտինային գոտում է գտնվում 484 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3901 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 765 պացիենտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում