ԱԱննա Ավետիսյան

Հայաստանը Ryanair-ի հետ 2021-ին այցելելու 21 երկրների շարքում է

Հայաստանը Ryanair-ի հետ 2021-ին այցելելու 21 երկրների շարքում է

«Հայաստանը 21 երկրների շարքում է, որն անհրաժեշտ է այցելել 2021-ին Ryanair-ի հետ: Ավիաընկերությունը դա հաստատում է տարածած մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը: 

«Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող Հայաստանը զարգացող զբոսաշրջային ուղղություն է, որը կարող է բավարարել ցանկացած ճաշակ իր պատմական տեսարժան վայրերով, հետաքրքիր մշակույթով, էքստրեմալ սպորտաձևերով և հայկական համեղ խոհանոցով:

Երկրի մայրաքաղաք Երևանը ստացել է «Վարդագույն քաղաք» անունը՝ հրաբխային գեղեցիկ քարերի շնորհիվ, որոնցով կառուցվել է դարեր առաջ: Եթե դուք ցանկանում եք ընդլայնել ձեր ճանապարհորդության հորիզոնները պասիվ 2020 թվականից հետո, Հայաստանը կարող է լինել ճամփորդական այն վայրը, որն անհրաժեշտ է 2021-ի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում