ՄՄարի Կոստանյան

Նորվեգիայում սողանքի հետևանքով անհետ կորել է 20 մարդ, տուժել է ևս 10-ը

Նորվեգիայում սողանքի հետևանքով անհետ կորել է 20 մարդ, տուժել է ևս 10-ը

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից 25 կմ հեռավորությամբ սողանք է տեղի ունեցել՝ փոխանցում է Al Arabiya-ն:

Բնական աղետի հետևանքով անհետ կորել է 20 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 10 հոգի: Այս մասին տեղեկացնում են երկրի իրավապահ մարմիները:

Ահռելի սողանքի հետևանքով ավերվել են գյուղական բնակավայրի բազմաթիվ տներ: Նորվեգիայի վարչապետն այցելել է տուժած բնակավայր: Կառավարության ղեկավարը նշել է, որ իրավիճակը շատ անկայուն և վտանգավոր է, և փրկարարական աշխատանքներն իրականացվում են միայն ուղղաթիռով:

Նորվեգական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարհանվել է 700 բնակիչ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում