Առուստամյանը նշեց, որ Հաշվեքննիչ պալատը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ոչ միայն դիսցիպլինար, այլև որակական նշանակություն ունեցող հաշվեքննություններին:
«Ինձ համար անչափ կարևոր է, որ հայտնաբերենք ոչ թե արդեն տեղի ունեցած անհամապատասխանությունը կամ խեղաթյուրումը և հետո մտածենք՝ ով է պատասխանատվության ենթարկվելու, այլև այնպես անենք, որ դրանք չլինեն: Հաշվեքննության վեկտորը գնա ավելի շատ կանխարգելիչ գործողության»,- ասաց Առուստամյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին խորհրդարանում փակ գաղտնի քվեարկությամբ Կարեն Առուստամյանը չէր ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Կողմ էր քվեարկել 79, դեմ՝ 3 պատգամավոր, մինչդեռ ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր նվազագույնը 80 ձայն:










