ԼԼևոն Սարդարյան

Իրանի և Հայաստանի միջև գործակցությունը չափազանց կարևոր է. Իրանի Մեջլիսի նախագահի հատուկ օգնական

Իրանի և Հայաստանի միջև գործակցությունը չափազանց կարևոր է. Իրանի Մեջլիսի նախագահի հատուկ օգնական

Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնականն ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև բազմակողմանի համագործակցության անհրաժեշտությունը: Սրա մասին, ըստ Parstoday-ի, հյուսիսային և հարավային իրանահայության պատգամավորների հետ հանդիպումից հետո, Թվիթերում գրել է Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը: «Իրանը և Հայաստանը երկու լավ հարևաններ են և շատ ընդհանրություններ ունեն»,- նշել է պաշտոնյան:

Անդրադառնալով տարածաշրջանի զարգացումներևին՝ Աբդոլլահյանը հավելել է. «Մենք քննարկեցինք տարածաշրջանային իրադարձությունները: Իրանն ու Հայաստանը, որպես երկու հարևան և բարեկամ երկրներ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, և երկու երկրների համագործակցության համար գոյություն ունի լուսավոր հեռանկար»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում