ՎՎարդան Հովսեփյան

Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում 46 մարդ է մահացել

Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում 46 մարդ է մահացել

Դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 824 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 209 462 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Կիրակի օրը Վրաստանում իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ շուրջ 5000 թեստավորում: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4227 պացիենտ: Երկրում վարակը ընդհանուր հաշվով հաղթահարել է 184 668 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 2140:

Կարանտինային գոտում է գտնվում 489 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 627 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1824 պացիենտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում