ՎՎահե Դավթյան

Վրաստանում կորոնավիրուսի 1731 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 1731 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1731 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 208 638 է: Այս մասին տեղեկացնում է «Ալիք մեդիան»:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4599 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 180 441 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր՝ 2094:

Կարանտինային գոտում է գտնվում 481 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 654 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1913 պացիենտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում