ՄՄարի Կոստանյան

Նացիստները քիմիական զենքով ցանկացել են գրավել Կովկասի նավթահանքերը

Նացիստները քիմիական զենքով ցանկացել են գրավել Կովկասի նավթահանքերը

1942-ին նացիստներն ամեն գնով, այդ թվում՝ քիմիական զենքի միջոցով, ցանկացել են գրավել Կովկասում խորհրդային նավթահանքերը, որոնք խիստ կարևոր նշանակություն են ունեցել Երրորդ ռեյխի համար: Այս մասին նշվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության արխիվային նոր նյութերում՝ փոխանցում է РИА Новости-ն:

Այս նյութերը հրապարակվել են «ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն. 100 տարի: Փաստաթղթեր ու վկայություններ» ժողովածուում, որը հինգշաբթի օրը ներկայացվել է Մոսկվայում: Հրապարակված փաստաթղթերի մեջ է եղել Շվեդիայում խորհրդային հետախույզ Բորիս Ռիբկինի՝ 1942-ի մայիսի 14-ին Ստոկհոլմից Մոսկվա ուղարկված վերծանված հեռագիրը, որի հաղորդագրությունը վերաբերում էր 1942-ի ամռանը Կովկասի վրա նացիստների հարձակման ծրագրերին:

«Կովկասը գրավելու համար նացիստները պատրաստ էին ամեն ինչի»,- նշել է Ռիբկինը: Նրա հավաստմամբ՝ Գերմանիայի նավթի պահուստներն աղետալի վիճակից խիստ հեռու լինելու պնդումն իրականությանը չէր համապատասխանում, և վառելիքի պակասը խիստ էր զգացվում:

Վերծանված հեռագրում նշվում է, որ նացիստների համար «Կովկասի դեմ օպերացիայի հաջողությունը կորոշի պատերազմի ելքը»: Խորհրդային հետախույզի խոսքով՝ այդ պատճառով էլ նացիստները կկիրառեն բոլոր միջոցները՝ հաջողության հասնելու համար: Ռիբկինը նշել է, որ Վերմախտի խմբավորման հրամանատարությունը մեծ քանակությամբ գազային նռնականետներ ու քիմիական այլ նյութեր է ուղարկել:

Կովկասի նավթահանքերի գրավումով Գերմանիան ոչ միայն իրեն ապահովում էր հեղուկ վառելիքի լրացուցիչ աղբյուրով, այլև այդ աղբյուրներից զրկում էր Խորհրդային Միությանը: Սակայն կարմիր բանակը թույլ չի տվել նացիստների մուտքը Գրոզնիի և Բաքվի նավթային տարածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում