ԳԳայանե Թամամյան

106 միլիոն 500 հազար դրամի ներդրում Կապան և Մեծավան համայնքներում

106 միլիոն 500 հազար դրամի ներդրում Կապան և Մեծավան համայնքներում

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամը շարունակում է նպաստել միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։ Այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում  Հայաստանի միավորված համայնքները շարունակում են ապահովվել կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայով։

Ծրագրի շահառու` Կապան և Մեծավան համայնքները նորից տեխնիկա են ստացել։ Կապանին տրամադրվել է մինիամբարձիչ կցորդ` խոզանակով` 31 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ, Մեծավանը ստացել  է ինքնաթափ մեքենա` 33 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ, և հացահատիկային կոմբայն` հնձիչով 41 միլիոն 900 հազար դրամ արժեքով։

Այսպիսով` Կապանը մինչ օրս ստացել է 150 միլիոն 580 հազար, իսկ Մեծավանը` 75 միլիոն 100 հազար դրամի տեխնիկա։

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում