ԳԳայանե Թամամյան

Ջերմուկում արևային կայաններ են կառուցվում

Ջերմուկում արևային կայաններ են կառուցվում
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են արևային կայանների կառուցման աշխատանքներ։
 
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ ծրագրով նախատեսվում է Ջերմուկի «Զատիկ», Կեչուտի մանկապարտեզների և երկու արվեստի դպրոցների տանիքներին 300 կվ/ժ հզորությամբ ֆոտովոլտային վահանակների տեղադրում։
 
Ծրագրի արժեքը շուրջ 138,8 մլն դրամ է, Կառավարության համաֆինանսավորումը՝ 90,2 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 48,6 մլն դրամ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում