ԱԱրևիկ Աբելյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4 734 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4 734 նոր դեպք

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 734 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 174 383 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, տեղեկացնում է «Ալիք մեդիան»:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 895 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 145 287 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 1 614:

Կարանտինային գոտում է գտնվում 1 126 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 900 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 689 պացիենտ:

Վերջին շաբաթների ընթացքում երկրում ամեն օր գրանցվում էր վարակի 3-4 հազար ու ավելի դեպք: Ամենաշատ դեպքը գրանցվել է դեկտեմբերի 5-ին, երբ 24 ժամվա ընթացքում արձանագրվել էր կորոնավիրուսի 5450 դեպք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում